Սիմոն Մարտիրոսյանը աշխարհի ռեկորդ սահմանեց

Սիմոն Մարտիրոսյանը աշխարհի ռեկորդ սահմանեց

Թաիլանդի Պատտայա քաղաքում ընթանում է ծանրամարտի աշխարհի առաջնությունը, որին մասնակցում են նաև հայ ծանրորդները։ Պայքարի մեջ է մտել 109 կգ քաշային կարգում Հայաստանը ներկայացնող աշխարհի և Եվրոպայի չեմպիոն Սիմոն Մարտիրոսյանը։ Սիմոնը, պոկելով 199 կգ աշխարհի ռեկորդ սահմանեց։ Առջևում հրում վարժությունն է։