Մարությանը հաստատում է․ նախկին ՀՀԿ-ականը նվերներ է արել քաղաքապետարանին 

Մարությանը հաստատում է․ նախկին ՀՀԿ-ականը նվերներ է արել քաղաքապետարանին 

Այսօր «Հրապարակ»-ը  գրել էր, որ «Ջերմուկ գրուպի» սեփականատեր, ՀՀԿ-ական նախկին պատգամավոր Աշոտ Արսենյանը տասը ձնամաքրող տեխնիկա է նվիրել քաղաքապետարանին, իսկ դրա դիմաց «տրամվի պարկ» կոչվող հատվածում, որտեղ «Ջերմուկ գրուպի» ադմինիստրատիվ շենքն է, ստացել է բազմաբնակարան շենքերի կառուցման թույլտվություն։

Լրագրողների հետ ճեպազրույցում մենք քաղաքապետ Հայկ Մարությանից հետաքրքրվեցինք լուրի վերաբերյալ, նշեց․ «Էս պահին, ես չգիտեմ՝ ինքը կապ ունի թե, ոչ, կա ՍՊԸ, եթե չեմ սխալվում «Ջերմուկ գրուպ» ՍՊԸ-ն է, որը նվիրատվություն է արել 2 մեքենա, մենք պայմանագիր ունենք կնքված եռակողմ նվիրատվության մասին՝ 5 մեքենայի մասով, բայց էս պահին 2 մեքենան են մեզ նվեր տվել, մենք այսօր կհրապարակենք այդ 2 մեքենան, որը մենք նվեր ենք ընդունել»։

Անդրադառնալով կառուցման թույլտվության դիմաց նվերներ տալուն, Մարությանն ասաց․ «Ընդհանրապես նվերները եւ կառուցումները իրար հետ կապ չունեն»։