Ոչնչացվել է «Իսլամական ջիհադ» խմբավորման առաջնորդը

Ոչնչացվել է «Իսլամական ջիհադ» խմբավորման առաջնորդը

Երկու մարդ զոհվել է «Իսլամական ջիհադ» խմբավորման պարագլուխ Բահա Աբու ալ-Աթայի տան ռմբահարման հետեւանքով։ Զոհերից մեկը եղել է հենց խմբավորման պարագլուխը։ Այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի» լրատվական գործակալությունը, վկայակոչելով Պաղեստինի Առողջապահության նախարարության հայտարարությունը։ Օդային ռմբահարումն իրականացվել է Գազայի սեկտորի արեւելքում՝ էշ-Շեջայի արեւելյան կողմում։ Կան նաեւ վիրավորներ։ Ռմբահարումն իրականացվել է իսրայելական օդուժի կողմից։ «Իսլամական ջիհադը» հաստատել է Բահա Աբու ալ-Աթայի մահվան փաստը։