Երբ կներկայացվի ռուս-ուկրաինական հակամարտության կարգավորման ամերիկյան ծրագիրը

Երբ կներկայացվի ռուս-ուկրաինական հակամարտության կարգավորման ամերիկյան ծրագիրը

Միացյալ Նահանգների դաշնակիցները սպասում են, որ ուկրաինական հակամարտության հարցով ԱՄՆ նախագահի հատուկ ներկայացուցիչ Քիթ Քելոգը Ուկրաինական պատերազմի դադարեցման հարցով նախագահ Դոնալդ Թրամփի կազմած ծրագիրը կներկայացնի այս տարվա փետրվարի 14-16-ին  կայանալիք Մյունխենյան գագաթնաժողովին։ Այս մասին հայտնում է Bloomberg պարբերականը։ Գործակալության զրուցակիցները չեն մանրամասնել, թե ամերիկացի ներկայացուցիչը որքան մանրամասնորեն կներկայացնի Թրամփի ծրագիրը։

Մասնագետները նշում են, որ կարգավորումը անկախ մանրամասներից ու դետալներից, հիմնված կլինի՝ «կարգավորում ուժի միջոցով» սկզբունքի վրա, այսինքն՝ հիմքում կդրվի հակամարտող կողմերին պատերազմը դադարեցնելու հարկադրանքի սկզբունքը։ Bloomberg-ը նշում է, որ Թրամփն ըստ էության առաջարկելու է պոտենցիալ կերպով սառեցնել հակամարտությունը եւ պահպանել այն տարածքները, որոնք պատկանում են ուկրաինացիներին սակայն գրավվել են ռուսների կողմից, «օդից կախված վիճակում»՝ Ուկրաինային անվտանգության երաշխքներ տրամադրելով։ Թե ինչ եաշխիքների մասին է խոսքը, եւս չի մանրամասնվում։