Արդեն ես էլ եմ հաճախ մտածում, թե հարձակվելու դեպքում ինչ կարելի է անել

Արդեն ես էլ եմ հաճախ մտածում, թե հարձակվելու դեպքում ինչ կարելի է անել

Տիգրան Աթանեսյանին վաղուց գիտեմ, դե հայտնի փաստաբան է։ Բայց էս վերջերս իմացա, որ մենք ոչ միայն ֆեյսբուքում ենք ծանոթ, այլ նաև 2015 թ․-ին Սիսիանում իրար հետ հնգօրյա զորավարժության ենք մասնակցել։ Այն ժամանակ իհարկե չենք հանդիպել, քանի որ մոբիլիզացված զինապարտների թիվը չափազանց մեծ էր ու այդ մասին ամիսներ առաջ Աթանեսյանը ասեց։ Ճիշտ է զորավարժությունը պատերազմ չէ, բայց դրանից հետո նրան կես կատակ, կես լուրջ մարտական ընկեր եմ ասում։
Ցավալի դեպք է տեղի ունեցել, իրականում հենց սա է քսմտելի սադրանքը, որը լրջագույն մարտահրավեր է բոլորիս համար։ Իհարկե բոլոր մարդիկ էլ պետք է օրենքով պաշտպանված լինեն, բայց փաստաբաններն ու լրագրողները առավել ևս, քանի որ այս երկու «համքարությունները» հանրության թթվածինն են։
Տիգրան ջան, իմ ռազմահավաքի ընկեր պինդ կաց, իսկ քաղաքական ղեկավարությունն ու իրավապահ կառույցները պետք է լուրջ հետևություններ անեն այս ամենից հետո և ընդհանրապես։ Հայաստանն աստիճաբար գործունեության համար վտանգավոր է դառնում, արդեն ես էլ եմ հաճախ մտածում, թե հարձակվելու դեպքում ինչ կարելի է անել։