Անդրեասյանը 2 օր առաջ դարձել է ՔՊ անդամ

Անդրեասյանը 2 օր առաջ դարձել է ՔՊ անդամ

Արդարադատության նախարար Կարեն Անդրեասյանը դարձել է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության Կենտրոն վարչական շրջանի տարածքային խորհրդի անդամ։ Դրա վերաբերյալ ֆեյսբուքում նկար էին հրապարակել, որտեղ ինն անդամներից մեկը Անդրեասյանն է՝ կանգնած մեջտեղում։ Կարեն Անդրեասյանը Նիկոլ Փաշինյանի կառավարության այն քիչ թվով ապակուսակցական նախարարներից էր, սակայն նրան էլ, փաստորեն,  ՔՊ-ացրին։

Արդարադատության նախարարությունից մեզ ասացին՝ երեկ չէ առաջին օրն է Անդրեասյանը դարձել ՔՊ անդամ։ Այսինքն, անդամակցել ու միանգամից ընտրվել է ՔՊ Կենտրոնի տարածքային խորհրդի անդամ՝ որպես Կենտրոնի բնակիչ։ Անդրեասյանի կենսագրականում կուսակցական լինելու փաստը դեռ չի ավելացվել։