Մարդ ու կին՝ մի մարմին

Մարդ ու կին՝ մի մարմին

Գավառի պետական համալսարանի  պատմությունը հիշում եք, որին անդրադարձավ մամուլը։ Համալսարանի դասախոսը հայտարարեց, որ իր համար տհաճ է Աննա Հակոբյանի հետ նույն լսարանում գտնվել և կոչ է արեց ուսանողներին, որ ով իրեն համախոհ է՝ դուրս գա լսարանից։ Լսարանը դատարկվեց, մնաց մի քանի հոգի և Աննա Հակոբյանը՝ թիկնապահների հետ միասին։ Նա ևս դուրս է գալիս լսարանից՝ տեսնելով, որ մարդ չկա։

Հիմա Նիկոլի ասուլիսն է։ Ընդհանուր թվով արդեն 54 լրատվամիջոց է միացել Փաշինյանի ասուլիսը բոյկոտելու նախաձեռնությանը՝ ստորագրելով համապատասխան հայտարարության տակ։ Այդքանից հետո ո՞րն է նրա ասուլիսի իմաստը, երբ իր գործընկերներն անգամ անիմաստ են համարում նրան հարց տալը։ Գիտե՞ք երբ են հարց տալիս․ երբ պատասխանող կողմ է լինում։ Սա ամենամեծ վիրավորանքն է ղեկավարի համար, երբ լրատվամիջոցները իրեն պատասխանող կողմ չեն համարում։  
Նիկոլ Փաշինյանի կինը դուրս եկավ լսարանից, երբ տեսավ, որ իրեն չեն ընդունում։  Ժամանակն է, որ Նիկոլն էլ դուրս գա այն օնլայն տարածքից, որտեղ չորս տարի պատսպարվում է։ Օնլայն տարածքը բունկեր կամ ամրոց չի, որտեղ յոթը կաշիով թաքնվել է։ Մարդ ու կին մի մարմին։
Իսկ այսօրվա բեմադրության մասին կասեմ․  

․․․ դժվար չէ օնլայն տիկնիկային բեմադրել։