Հայտնի է նոր «Բայրաքթարի» թռիչքի օրը

Հայտնի է նոր «Բայրաքթարի» թռիչքի օրը

Թուրքական նոր անօդաչու թռչող սարք Bayraktar TB3-ն իր առաջին թռիչքը կկատարի հաջորդ տարի։ Այս մասին հայտարարել է Baykar ընկերության ղեկավար Սելջուկ Բայրաքտարը։ Նա ներկայացրել է այն անօդաչու ավիացիոն սարքերի մասին, որոնք մշակվել են իր ղեկավարած ընկերությունում, ինչպես նաեւ առաջիկա տարիներին իրականացնելիք պլանների մասին։ Bayraktar TB3-ն ունի արբանյակային կառավարում, հաղթահարել կարող է հազարավոր կիլոմետրեր։ Այն իր չափսերով գերազանցում է Bayraktar TB2-ին, բայց զիջում է Akıncı-ին։ Տեսակով հարվածային դրոն է։ Կարող է թռիչքներ եւ վայրէջքներ կատարել նաեւ նավերի վրա, կարճ թռիչքահարթակներում եւ այդ առումով եզակի է աշխարհում։