Կառավարության աթոռներից ամեն խնդիր չէ, որ երևում է (Տեսանյութ)

Կառավարության աթոռներից ամեն խնդիր չէ, որ երևում է (Տեսանյութ)

Կառավարության շենքի դիմաց այս պահին տարբեր բողոքի ակցիաներ են մեկնարկել։

Մի քանի ավտոներկրողներ ևս կառավարության շենքի դիմաց են և ակցիա են իրականացնում։

Ակցիայի մասնակիցների խոսքով՝ սա բողոքի ակցիա չէ, ուղղակի նամակով ուզում են տեղեկացնել վարչապետին իրենց խնդիրների մասին։

Ավտոներկրողները պնդում են, որ Փոթիում հենց այս պահին էլ հսկայական հերթ են գոյացած և իրենք հստակ չգիտեն՝ մինչև հունվարի 1-ը ինչ ճակատագրի կարժանանան ներկրած ավտոմեքենաները։

Նշում են, որ ավտոմեքենաների վերասարքավորման հետ կապված ևս խնդիրներ  կան։

«Ուզում ենք, որ ճապոնական մեքենաների աջից ձախ ղեկ փոխելը կատարվի այստեղ, հայ մասնագետները փող աշխատեն։ Մենք մենաշնորհը տվել ենք վրացիներին։ Ադրբեջանցին էլ է փող աշխատում»,- նշում են ավտոներկրողները։

Մանրամասները՝ տեսանյութում։