Կասեմ՝ ով է միակ մարդը, ումից Նիկոլը վախենում է

Կասեմ՝ ով է միակ մարդը, ումից Նիկոլը վախենում է

Պատերազմի հաշմանդամ եմ՝ երրորդ կարգի: Ունեմ 4-րդ կարգի վթարային տուն: 2012 թվից տնից դուրս եմ եկել: Նիկոլը խաբում է, գումար չի հատկացնում: Նա ուզում է կռվածներին խեղճացնի: Ինքը լավ գիտի, որ իրեն տրորողները էդ տղերքն են: Միակ մարդը, որից վախենում է Նիկոլը այսօր, որ իրեն իրոք կքերթեն, կհանեն, կռված տղերքն են: Այս մասին այսօր կառավարության շենքի դիմաց մեկնարկած ակցայի ժամանակ ասել է քաղաքացիներից մեկը:

«Դիմել եմ բոլոր տեղերը: Երեկ էլ նամակ եմ գրել, պահանջել եմ, որ գոնե տան վարձի փողը տան: Եկել եմ, չեն թողնում մտնեմ, ես էլ ուզում եմ ուժով մտնել:Ով թաքնված ա եղել՝ արժանապատիվ ապրում ա, իսկ ով կռվել ա՝ չէ»,- ասել է նա: