Յուրօրինակ սիրո խոստովանություն վարչապետին

Յուրօրինակ սիրո խոստովանություն վարչապետին

Կարեն Կարապետյանը Նոր Նորքի վարչական շրջանի մշակույթի տան դահլիճում հանդիպման էր։ Նա հավաքվածներին առաջարկում է հարցուպատասխանի ձեւաչափով անցկացնել հանդիպումը: Դահլիճում նստած մի սիրունատես կին վարչապետին հարց է տալիս․

-Մեր ազգի կանանց և աղջիկների 80 տոկոսը ձեզ համակրում են, ո՞նց է լինելու վերջը:

Որպես հավանություն բոլորը ծիծաղում են։ Իրոք, վարչապետի տեսքը, շարժուձևը, ուրախ տրամադրությունը, հումորը, զսպությունը մի առանձին գրավչություն էր տալիս նրան և կանայք յուրահատուկ վերաբերմունք ունեին նրա հանդեպ։

Կարեն Կարապետյանը նման հարցի չէր սպասում ու անակնկալի եկավ։ Ի՞նչ ասեր, որ ճիշտ հասկացվեր։ Նրա զուսպ պատասխանը բոլորին գոհացրեց․

-Վերջը լավա լինելու, ես էլ գնալու եմ մեր տուն։ 

․․․ Որ նման հարց Նիկոլին տային, ի՞նչ կասեր։ Առավոտ վեր կկենար 80 տոկոս լեգիտիմություն աներ, իրիկուն կքներ 80 տոկոս լեգիտիմություն անելով։ 

Կամ նրան ո՞վ այդպիսի հարց կտար․․․