Տեսանյութ՝ Հայկ Սարգսյանի կազմակերպած փարթիից

Տեսանյութ՝ Հայկ Սարգսյանի կազմակերպած փարթիից

Երեկ ԱԺ սկանդալային պատգամավորներից Հայկ Սարգսյանը փարթի էր կազմակերպել Շորժայում։ Միջոցառմանը մասնակցելու համար բոլոր պատգամավորները հրավիրատոմսեր էին ստացել։ 

Ըստ նախնական ծրագրի՝ նախատեսվում էր կոկտեյլի հյուրասիրություն, ներկայացվող կադրերում՝ վերցված Հայկ Սարգսյանի ֆեյսբուքյան էջից,  մեծ թավայի մեջ սպագետտի էր եփվում։ 

Միջոցառման ֆեյսբուքյան էջում նշված էր, որ տոմսի արժեքը տղաների համար 7000 դրամ էր, աղջիկների համար՝ 5000 դրամ, իսկ տղաների մուտքը առանց աղջիկների չէր թույլատրվում։