Պենտագոնը Ուկրաինային կհատկացնի 125 միլիոն դոլար եւ զինտեխնիկա

Պենտագոնը Ուկրաինային կհատկացնի 125 միլիոն դոլար եւ զինտեխնիկա

ԱՄՆ Պնախարարությունը տեղեկացրել է Կոնգրեսին, որ Ուկրաինան կարող է ստանալ ռազմական աջակցություն 125 միլիոն դոլարի չափով։ Այս մասին հայտնում է CNN-ը, վկայակոչելով իր բարձրաստիճան անանուն աղբյուրի փոխանցած տեղեկությունը։ Ըստ հաղորդման, Կոնգրեսին առաջարկվում է այդ հատկացումն անել, հաշվի առնելով այն, որ Կիեւը, ըստ պենտագոնյան փորձագետների, կարողացել է հաջողությամբ ավարտին հասցնել նախաձեռնած բարեփոխումները, առաջընթաց է ունեցել կոռուպցիայի դեմ պայքարում, բարձրացրել է թափանցիկությունն ու ամրապնդել հանրային վերահսկողություն։ Հատկացման շրջանակներում Ուկրինային կմատակարարվեն ռադիոտեղորոշիչ համակարգեր, շտապ բուժօգնության մեքենաներ, եւ պարեկային նավակներ եւ այլ զինտեխնիկա։