Հիմա անձրեւ ա, նյութը չի աշխատի արդյունավետ չի լինի, վաղվանից բոլոր ճանապարհները եւ կանգառները կախտահանենք

Հիմա անձրեւ ա, նյութը չի աշխատի արդյունավետ չի լինի, վաղվանից բոլոր ճանապարհները եւ կանգառները կախտահանենք

Կորոնավիրուսի կանխարգելման նպատակով, ի՞նչ աշխատանքներ են կատարվում Հրազդան քաղաքում, հարցրեցինք՝  քաղաքապետ Սեւակ Միքայելյանին: Քաղաքապետը հավաստիացրեց, որ հանձնարարական է  տվել,  որ ամենօրյա  ռեժիմով   ախտահանեն քաղաքային  տրանսպորտը,  եւ  վարորդները  պետք է կրեն ձեռնոցներ եւ  պաշտպանիչ դիմակներ, իսկ ճանապարհներ ախտահարման հետ կապված քաղաքապետն ասաց.  «Հիմա անձրեւ ա, նյութը չի աշխատի արդյունավետ չի լինի,  բայց վաղվանից բոլոր ճանապարհները եւ կանգառները   կախտահանենք: Կոչով  նաեւ ես դիմել եմ տնտեսվարողներին, որ   իրենց առեւտրի կենտրոնները  պետք էլ  ախտահանեն»: 

-Պարո՛ն Միքայելյան, երեկ   Հրազդանի որոշ դեղատներում  դիմակներ  չի եղել,   լինելու դեպքում էլ  3 հատը՝   կվաճառվի 750 դրամ: 

-Վաղը  պաշտոնական տեղեկատվություն կտրվի   իմ կողմից՝ դիմակների հետ կապված:  Զբաղվում եմ դրանով,   շուտով 4000 հատ դիմակներ  անվճար կբաժանվի հրազդանցիներին: 

-Խանութներում  երեկ  նաեւ պարկով  ալյուր չկար: 

-Կարող ա ինչ- որ մի խանութում առեւտուրը շատ ա եղել, մի քանի ժամ ալյուր չի եղել, բայց այսօր ես շրջել եմ քաղաքի խանութներում, որեւէ խնդիր չի եղել: 

-Որոշ պաշտոնյաններ իրենց աշխատավարձը փոխանցում են բուժաշխատողներին:  Ձեր աշխատավարձը կփոխանցե՞ք բուժաշխատողներին: 

-Դա ի՞նչ խնդիր, ես իմ մեկ ամսվա աշխատավարձը կփոխանցեմ բուժաշխատողներին:  Ասեմ, որ մինչ այս պահի դրությամբ Հրազդանում որեւէ դեպք չի գրանցվել եւ մեկուսացված բնակիչ էլ՝  չունենք: