Տուրիստական ընթացիկ սեզոնը համարվել է ոչ բարեհաջող 

Տուրիստական ընթացիկ սեզոնը համարվել է ոչ բարեհաջող 

Թուրքիայում այս տարվա տուրիստական սեզոնը համարել են ոչ բարեհաջող, հայտարարել է թուրքական տուրիստական ոլորտի հիմնական կազմակերպություններից մեկի ղեկավար Ուղուր Թալայխանը։ Համաձայն պաշտոնական վիճակագրության, թուրքական հյուրանոցների հագեցվածությունը Ստամբուլում հունվար-օգոստոս ամիսներին կազմել է 63 տոկոս, Անթալիայում՝ 56 տոկոս։

Ստամբուլում մեկ օրվա հյուրանոցային համարի արժեքը կազմել է 158 եվրո, Անթալիայում՝ 191 եվրո։ Թալայխանը նշել է, որ հյուրանոցային համարների թանկության պատճառը Թուրքիայում առկա ինֆլյացիան է եղել։ Նշենք, որ այս տարի նվազել է նաեւ Թուրքիա այցելած ռուսների թիվը։ Ի դեպ, Թուրքիան այս տարի հույս է ունեցել հյուրընկալելու 60 միլիոն տուրիստի, որն ապահովելու էր երկրին 56 միլիարդ դոլարի եկամուտ։