Ինչպես է Քադիրովը դիմավորելու ԻՊ գրոհայիններին

Ինչպես է Քադիրովը դիմավորելու ԻՊ գրոհայիններին

Մերձավոր Արեւելքի երկրներից, մասվորապես Սիրիայից փախչող ԻՊ եւ այլ ահաբեկչական կառույցների գրոհայինները կարող է ձգտեն հայտնվել հյուսիսում, ինչը լրացուցիչ սպառնալիքներ է ստեղծում Հյուսիսային Կովկասի, մասնավորապեսէ Չեչնիայի համար։ Այս մասին ռուսական «Առաջին ալիքի» եթերում հայտարարել է Չեչնիայի ղեկավար Ռամզան Քադիրովը, հավելելով, որ ամեն մի գրոհայինի համար արդեն նախապատրաստված տեղեր կան, ամենայն հավանականությամբ՝ գերեզմանոցներում։ Քադիրովը նաեւ ասել է, որ ԻՊ գրոհայիններին պետք է վերաբերվել որպես բանդիտների, որոնք արեւմտյան պետությունների փողերով զինվել եւ պատրաստվել են՝ իրենց տերերի հրահանգները կատարելու համար։