Ասք հայոց՝ ըստ Սերգեյ Բագրատյանի

Ասք հայոց՝ ըստ Սերգեյ Բագրատյանի

ԱԺ պատգամավոր, ԲՀԿ խմբակցության նախկին անդամ Սերգեյ Բագրատյանը գրել է․

«ԱՍՔ ՀԱՅՈՑ ըստ Սերգեյ Բագրատյանի
Քրիստոսից առաջ՝ իններորդ դարում
մի ողջ ժողովուրդ իր պարն էր պարում
ուս-ուսի տված, բռնած ձեռք-ձեռքի
հողը ոտքի տակ, ծիրանափողի
ու թմբուկների ձայների ներքո
հայ ժողովուրդը իր բնօրրանում
Վանա լճի մոտ,հենց Տուշպա-Վանում
իբրև պետություն՝ հիմնեց Ուրարտուն...
և այնուհետև վեցերորդ դարում
Մեծ Հայքն՝ իբրև հայոց պետություն
և՛ Պարթևական թագավորության,
և՛ հռոմի դեմ, և թե՛ Մեդական,
թե՛ Աքեմենյան հզոր տերության
ճնշումների տակ,պայքար մղելով,
իր անկախության կնիքը դրեց
որպես պետություն..
Յոթևկեսդարում՝Երվանդունիներ,
Արտաշեսյաններ,Արշակունիներ,
Թագավորական հզոր տոհմերով,
Տիգրան Բ Մեծի առաջնորդությամբ,
իր աշխարհակալ տիրակալությամբ,
Սելևկյանների և պարթևների
տասնամյակների սուր մրցակցությամբ`
հասավ հաղթության..
Քրիստոսից հետո հինգերորդ դարում
Մեծ Հայքը պարտվեց ներքին թշնամուն
և չորսուկես դար առանց պետության
բնիկ հայերը եղան ցիրուցան..
և մեր պատմության քառուղիներում
հայոց արգանդը դառնությամբ բեղուն
ծնեց ու սնեց Մայր Հայաստանում
Սուրբ Բագրատունու տոհմը մեծանուն:
Մեր թվարկության իններորդ դարում
թե Հայաստանում,թե Վրաստանում
Հզոր այս տոհմն էր տիրություն անում,
Արքայանիստը՝ մեր Բագարանում..
Տասնմեկերորդ խառնակիչ դարում
հայ իշխանները նոր դավ են դավում
ապավինում են դրսի թշնամուն
երկիրն արնածոր մաս-մաս են անում
Օ՜ հայի Աստված, որերորդ անգամ
կրկին ու կրկին հայ թագավորին
մատաղ են անում
ինչ է՝ թե իրենց թագավոր կարգեն…
Իմ Սուրբ Կիլիկիա, Ռուբինյանների
իմաստուն փառքով
և երկնավորի կամքով գեղեցիկ
կերտեցիր հրաշք թագավորություն
Սուրբ նշխար՝ շան բերանում
մեր սրտից դու չես հեռանում, արդեն քանի դար
կարոտի ցավին
մենք չենք դիմանում...
Օ՜հայի Աստված,ինչ դժբախտություն
ևս վեցը դար առանց պետություն
ու խարխափելով մթության քողում
արնաքամ եղած հայոց Սուրբ հողում
ու մաքառելով,կռվով անդադար
ջարդերով հասանք՝ քսաներորդ դար..
սուլթան համիդից դեռ նոր ազատված
երիտթուրքերի թակարդը ընկանք...
Մեկ ու կես միլիոն անմեղ զոհերի
հայ մանուկների,կանանց, ծերերի
արյունով հեղվեց հողը երկրային
Օ՜հայ Աստվածներ,ուր էիք նայում
ինչպես պատահեց՝
թուրք ավազակը անմեղ հայերի տունը
ավերեց,
ջնջեց ու գերեց հազար-հազարով
ողջ ազգս մորթվեց..
երկնային ցասումն ինչու՞ հապաղեց..
Ու դեռ դա քիչ էր, հենց դարավերջին
ահեղ երկրաշարժն իր սև գործն արեց
քսանհինգ հազար հայեր կոտորվեց..
Առաջին, երկրորդ, երրորդ պետություն
վերածնված հայ,տեսակ իմաստուն
փյունիկից հառած,դաղված սրտերով
պետություն կերտած Դուք հզոր այրեր
մեզ ականջ արեք՝ բավ է տառապենք...
թե միաբանվենք՝մեկ բռունցք դառնանք
թագավոր, իշխան,պարզ քաղաքացի
մեկ կամքով զարկենք՝ հաստատ կհաղթենք..
Հիմա ճիշտ պահն է՝միաբանվելու
աշխարհը խառն է,ժամն է գործելու
մեր պատմությունից դասեր քաղելու
հին սխալերը՝ չկրկնելու..
Հե՜յ առաջնորդներ,խելք-խելքի որ տանք,
ուս-ուսի որ տանք՝ սարեր շուռ կտանք..
մեծով ու փոքրով,Արցախ-Հայաստան
-Սփյուռք միասին՝ հասնենք Մասիսին…
Հեղինակ՝ Սերգեյ Բագրատյան»