Նիկոլի ընտանեկան թերթը գրում է, որ ՔՊ-ին «մի լավ տփել են»

Նիկոլի ընտանեկան թերթը գրում է, որ ՔՊ-ին «մի լավ տփել են»

Ազգային ժողովի արտահերթ նիստում իրավիճակը լարվեց։ Ու որպեսզի իմանաք, թե ով սկսեց կռիվը, ով ում տփեց, ով էր մեղավոր, փաշինյանենց  «Հայկական ժամանակ»- ը կարդացեք։ Իրենք նախօրոք էլ կարող էին հայտարարել, թե ոնց է սցենարը լինելու, բայց որպեսզի հետաքրքրությունը չկորի՝ կինոն չէին պատմում։ Տեսեք ինչ վերնագիր են ընտրել․ «Գառնիկ Դանիելյանը սադրեց, Գեղամ Մանուկյանը հարձակվեց. Ազգային ժողովում իրավիճակը լարվեց»։ Ստացվում է, որ Գառնիկը բռնել է ոտերից, Մանուկը մի լավ տփել է։ Ուրիշ էլ ի՞նչ կերպ հասկանալ։ Իրենց ձեռագիրն է, նախօրոք ուղղորդում են, թե ՔՊ-ականները  ինչի վրա կենտրոնանան։

Բավական է հիշել 15 մոխրացած զինվորների դեպքը ու նախօրոք արված ուղղորդումը։  Ոչ մի խոսք այն մասին, որ ամեն ինչ սկսվեց, երբ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Վահե Ղալումյանն ագրեսիա դրսևորեց։ Գրում են, որ «Հայաստան» խմբակցության դաշնակցական պատգամավոր Գեղամ Մանուկյանը մոտեցավ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Վահե Ղալումյանին, որից հետո պատգամավորների միջև քաշքշուկ սկսվեց։ 

Ամեն ինչի մեղավորը դաշնակցականներն են։ ՔՊ-ն անմեղ գառ է։ Ուզում եք իշխանության քայլերն իմանաք՝ «Հայկական ժամանակ»- ը կարդացեք։ Ընտանեկան թերթը վառված է դաշնակցականներից, կարծում եմ ապրիլի 24-ի միջոցառումների մասով։ Սա միակ սցենարը չի լինելու։