Թուրքիայի հարավում հնագետները կորուսյալ քաղաք են հայտնաբերել

Թուրքիայի հարավում հնագետները կորուսյալ քաղաք են հայտնաբերել

Չիկագոյի Արեւելյան ինստիտուտի հնագետները հայտնաբերել են կորուսյալ քաղաք, որը գոյություն է ունեցել մթա 1400-600 թվականներին եւ պատերազմում հաղթել է Փռյուգիային, որտեղ թագավորել է այդ ժամանակ Միդասը։ Այս մասին հայտնում է Phys.org-ը։

Մասնագետները հետազոտել են Թուրքմեն-Կարախոյուկ տեղամասը Թուրքիայի հարավում, եւ հայտնաբերել իռիգացիոն ջրանցք, քարե փորձագրություններով, սյան մնացորդներ։

Փորձագրությունները եղել են լուվիերեն լեզվով, որը այդ ժամանակաշրջանում լանորեն տարածված է եղել այդ շրջանում։ Պեղածոների մեջ կան նաեւ կավե ամանեղենի մնացորդներ։ Քաղաքի ավերակները 1,2 քառ կմ տարածք է ընդգրկում։ Դեռեւս պարզվում են, թե որ թագավորությանն է քաղաքը պատկանել։