Պայմանագիրը երկարաձգվում է

Պայմանագիրը երկարաձգվում է

Գերմանիայի հավաքականի մամուլի ծառայությունը հայտնել է, որ թիմի գլխավոր մարզիչ Յուլիան Նագելսմանի հետ պայմանագիրը երկարաձգվել է մինչև 2028 թվականը։

37-ամյա Նագելսմանը ստանձնել է Գերմանիայի հավաքականի ղեկը 2023 թվականի սեպտեմբերին։ Նախկին պայմանագրով նա պետք է թիմը ղեկավարեր մինչև 2026 թվականի ամառը։