CNN-ը հեգնանքով է մեկնաբանել Հայաստանի մասնակցի ելույթը «Եվրատեսիլ»-ում

«Եվրատեսիլ»-ը յոթերորդ տարին լուսաբանող CNN-ի լրագրողը կազմել է առաջիկա եզրափակչի յուրաքանչյուր ելույթի լիովին սուբյեկտիվ վարկանիշ՝ անցյալ տարվա հաղթող Նեմոյի օգնությամբ։
Այս տարվա միջոցառումը պարզապես լի է սեքսուալությամվ, էներգիայով, սեքսով, հուզական բալլադներով և սեքսով։ «Շատ հետաքրքիր տարի է», - նշում է Նեմոն։ «Ես դա սիրում եմ բոլոր կատարողների մեջ»։
Հրապարակման հեղինակի խոսքով՝ Հայաստանն այս տարի լավագույնս չի ներկայացված։
«Եթե «Imagine Dragons»-ը ձեր կողմից սուր ռոքի սահմանումն է, ապա PARG-ը մի փոքր անճաշակ է։ PARG-ն իր ելույթի մեծ մասն անցկացնում է առանց վերնաշապիկի՝ վազքուղու վրա՝ հիմնականում գունավոր, բայց երբեմն՝ ԴՐԱՄԱՏԻԿ՝ սև ու սպիտակ հագուստով։ Տեխնիկապես նա շատ գեղեցիկ տղամարդ է, բայց նրա ամբողջ արտաքինում կա մի փոքր արհեստական բան, կարծես նրան ստեղծել է արհեստական բանականությունը։ Եթե որևէ խարդախ պետություն ֆինանսավորեր լեզվական մոդել և հանձնարարեր Պատրիկ Բեյթմենին մշակել այն, PARG-ը կդառնար իդեալական տղամարդու մարմնացումը։ «Ի դեպ, երգը սարսափելի է», - կարծում է հեղինակը։
Կարծիքներ