Ամերիկացի հայտնի դերասանը մահացել է իր ավտոմեքենայում 

Ամերիկացի հայտնի դերասանը մահացել է իր ավտոմեքենայում 

Ամերիկացի հայտնի դերասան Բենջի Գրեգորին, ով մեծ ճանաչման էր հասել «Ալֆ» սերիալում հանդես գալով Բրայանի դերում, մահացել է իր ավտոմեքենայում։ Նա 46 տարեկան էր։ Այս մասին հայտնում է Daily Mail պարբերականը։ Հայտնի էր, որ Բենջի Գրեգորին ունեցել է դեպրեսիա, անքնություն եւ բիպոլյար խանգարում։ Մտերիմները պարբերականի հետ շփումներում հայտնել են, որ մահվան օրը նա բանկ է գնացել եւ ենթադրաբար քնել մեքենայում։

Քանի որ այդ օրը շատ շոգ է եղել, հնարավոր է, որ Գրեգորին մահացել է ջերմային հարվածից։ Մահվան ստույգ պատճառների մասին հաղորդումներ չկան։ Բենջի Գրեգորին ծնվել էր 1978 թվականին Լոս Անջելեսում։ Ութ տարեկանում հանդես է եկել «Ալֆ» սերիալում։ Կերպարներ է մարմնավորել նաեւ՝ «Հետ դեպի ապագա», «Մերֆի Բրաուն», «Թեի Ջեյ Հուքերը» եւ այլ կինոնկարներում։