Թալիբները սպանել են 9 աֆղանստանցի զինվորականի

Թալիբները սպանել են 9 աֆղանստանցի զինվորականի

Թալիբները սպանել են ինը աֆղանստանցի կառավարական ուժերի զինվորականի Ղազնի նահանգում։ Այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի» լրատվական գործակալությունը, վկայակոչելով այդ երկրի ռազմական նախարարության տարածած հայտարարությունը։

Նշենք, որ վերջին շրջանում բավականին սրվել են կառավարության եւ «Թալիբանի» միջեւ դիմակայությունը։ Աֆղանստանում ակտիվանում է նաեւ «ԻՊ» խմբավորման ազդեցությունը;