Ինչպես է սթրեսը քայքայում իմունիտետը․ գիտնականներ 

Ինչպես է սթրեսը քայքայում իմունիտետը․ գիտնականներ 

Գիտնականները պարզել են, որ սթրեսը ոչնչացնում է աղիքային Lactobacillus անվանումն ունեցող բակտերիան, որը օրգանիզմը պաշտպանում է բորբոքումներից եւ կարգավորում է իմունիտետը։ Այս եզրակացությանը նրանք հանգել են վերլուծելով աղիքների եւ գլխուղեղի միջեւ եղած նեյրոնային կապերը։ Նրանք կենտրոնացել են Բրուների գեղձերի վրա, որոնք բարակ աղիքի պատերի վրա գտնվող ոչ մեծ օրգաններ են։ Այդ գեղձերն արտադրում են լորձ, որը պարունակում է բազմաթիվ նեյրոններ։ Lactobacillus-ները աղիները դարձնում են անթափանց, պաշպանելով դրանք եւ թույլ տալով, որ միայն սննդարար նյութերը ներծծվեն աղիների օգնությամբ արյան մեջ։

Եթե այդ բակտերիաները անհետանան, աղիները կդառնան խոցելի, որտեղ հնարավոր կլինի նաեւ վնասակար նյութերի ներթափանցումը։ Միաժամանակ գիտնականները պարզել են, որ սթրեսի ժամանակ իմունային ֆունկցիան սկսում է վատանալ, եւ արդյունքը նմանվում է նրան, ասես թե Բրուների գեղձերը չգործեն։ Սա հիմք է տվել կարծելու, որ սթրեսները կարող են «ապաակտիվացնել» այդ գեղձերը, դրանով իսկ քայքայիչ ազդեցություն ունենալով իմունային համակարգի վրա։