Մեր ժողովուրդը թույլ չի տա, որ Արցախում լինի դրածո նախագահ

Մեր ժողովուրդը թույլ չի տա, որ Արցախում լինի դրածո նախագահ

Արցախում շարունակվում են նախագահական և խորհրդարանական ընտրությունները, քիչ առաջ քվեարկեց նաև նախագահի թեկնածու Վիտալի Բալասանյանը։ Նա նշեց, որ քվեարկել է հանուն Արցախի անվտանգության։

Բալասանյանն ասաց նաև, որ դեռևս մարտի 15-ին, երբ ՀՀ-ում հայտարարություն եղավ արտակարգ դրության մասին, ասել էր, որ յուրաքանչյուր քաղաքացու առողջությունը ավելի կարևոր էր, քան իր՝ նախագահ ընտրվելը։

Բալասանյանն ասաց, որ այս պահի դրությամբ իր վստահված անձանց կողմից որևէ ընտրախախտում չի արձանագրվել, իրեն դեռ չեն ահազանգել։

Մանրամասն՝ տեսանյութում։