«Մոնարխ» ընկերությունը ստեղծել է ՌԴ տվյալների մշակման խոշորագույն կենտրոնը

«Մոնարխ» ընկերությունը ստեղծել է ՌԴ տվյալների մշակման խոշորագույն կենտրոնը

Ռուսաստանում գործող հայազգի գործարար Սերգեյ Համբարձումյանի «ՄոնԱրխ» ընկերությունը ավարտել է գերժամանակակից տվյալների մշակման «Մոսկվա 2» կենտրոնի» կառուցման աշխատանքները, որն իր տեսակի մեջ խոշորագույն կենտրոնն է Ռուսաստանում։ Այն արդեն հանձնվել է շահագործման։ Օբյեկտը գտնվում է նախկին «Կարմիր շինարար» արդյունաբերական գոտու տարածքում՝ Հարավային Չարտանովի շրջանում։ Այն կլինի ՌԴ-ում առաջին կոմերցիոն դատա-կենտրոնը, որը կունենա Tier IV Constructed Facility սերտիֆիկատ։ Դա ամենաբարձր միջազգային որակական ստանդարտն է, որը տրվում է հուսալիության եւ անխափանության չափորոշիչների հիման վրա։

«Մոսկվա 2»-ում տեղակայվելու են ցանցային եւ սերվերային սարքավորումներ, որոնք նախատեսված են տվյալների մշակման, պահպանման եւ փոխանցման համար։ Դրանք նաեւ պաշտպանված են լինելու թե վիրտուալ, թե ֆիզիկական վտանգներից։

Նշվում է, որ «Մոսկվա 2»-ը գտնվելու է իշխանությունների հատուկ ուշադրության կենտրոնում։ Այն, ըստ Սերգեյ Համբարձումյանի, նպաստելու է Ռուսաստանի՝ տեխնոլոգիական սուվերենիտետին, մի բան, որ հատկապես կարեւորում է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը։