Թող մեծերը մտածեն`էս ինչ են անում ժողովրդի հետ. Չինարին`հրետակոծությունից հետո (տեսանյութ)

Թող մեծերը մտածեն`էս ինչ են անում ժողովրդի հետ. Չինարին`հրետակոծությունից հետո (տեսանյութ)

Տավուշի մարզի սահմանամերձ և սահմանապահ Չինարի համայնքը երկու օր առաջ ենթարկվել էր հրետակոծության ադրբեջանական զինուժի կողմից։ Թշնամու արձակած արկերն ընկել էին ուղիղ բնակելի տների վրա։ Բարեբախտաբար զոհեր չկան, սակայն ավերվել են չինարեցիների տները՝ նյութական մեծ վնաս հացնելով խաղաղ բնակչությանը։

«Հրապարակը» երեկ այցելել էր Չինարի համայնք, որն անմիջապես հակառակորդի ուղիղ նշանառության տակ է գտնվում, զրուցել տեղի բնակիչների հետ։ Բնակիչները, ի դեպ, գյուղը չեն լքել, հիմնականում երեխաներին են ուղարկել ավելի անվտանգ վայրեր։ Մարդիկ այստեղ ամուր կառչած են իրենց հող ու ջրին, գյուղը լքելու մասին չեն էլ մտածում։ Կրակը դադարելուն պես՝ չինարեցիները նորից անցնում են իրենց բնականոն կյանքին, գնում արտերը, այգիները՝ իրենց բերքի հետևից։ Իսկ բերքն այստեղ առատ է, բնությունը՝ հարուստ, օդը՝ մաքուր, մարդկանց ներաշխարհն էլ՝ բնության նման։

Մանրամասն՝ տեսանյութում։