Ոստիկանությունը լիկվիդացրել է Սիեթըլի «ինքնավար զոնան»

Ոստիկանությունը լիկվիդացրել է Սիեթըլի «ինքնավար զոնան»

Ամերիկյան Սիեթըլ քաղաքում ոստիկանությունը լիկվիդացրել է «ավտոնոմ գոտին»։ Այս մասին հայտնում է ABC News-ը։ Ըստ հեռուստաընկերության հաղորդման, իրավապահները ցրել են ցուցարարներին եւ մաքրել այսպես կոչված «Կապիտոլիումի բլրի ինքնավար գոտին»։ Բերման է ենթարկվել կամ ձերբակալվել 32 մարդ։ Նախագահ Թրամփի խոսնակ Քեյլի Մակինանին էլ իր թվիթերյան էջում գրել է, որ «օրենքն ու կարգուկանոնը հաղթանակել են եւ Սիեթըլն ազատագրվել է անարխիստներից»։