Ադրբեջանը Մոսկվայի գրքի ցուցահանդեսում հայատյացության տեռոր է կազմակերպել 

Ադրբեջանը Մոսկվայի գրքի ցուցահանդեսում հայատյացության տեռոր է կազմակերպել 

Նաիրա Զոհրաբյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է.

«Սեպտեմբերի 24-ից 27-ը Մոսկվայում անցկացվող գրքի միջազգային ցուցահանդես վաճառքին Ադրբեջանը ներկայացել է հայատյացության, պատմության այլանդակ խեղաթյուրման եւ հայերի հանդեպ ատելության քարոզի ողջ արսենալով։ Ցուցահանդեսում ադրբեջանական տաղավարը վերածվել է հակահայության բաստիոնի։ 

Ադրբեջանը ներկացրել է գրքեր, որոնք բացահայտ արմենոֆոբիա  եւ ատելություն են քարոզում, ինչը, ի դեպ, Ռուսաստանի օրենսդրության կոպտագույն խախտում է։ 
«Հայկական տեռորիստական եւ բանդիտական խմբավորումների հանցագործությունները XIX-XXI դարերում», «Նենգափոխման կազմաքանդիչները», «Հայերի ծագումնաբանությունը եւ նրանց միգրացիան Բալկաններից Կովկաս» եւ ցուցահանդեսին ներկայացված նմանօրինակ հակահայ տեղեկատվական տեռորով Ադրբեջանը, որից մենք խաղաղություն ենք մուրում, շարունակում է հայատյացության իր հետեւողական քաղաքականությունը։ 
Ի դեպ, նմանօրինակ գրականության տարածումն ու վաճառքը ՌԴ  Սահմանադրության եւ Քրեական օրենսգրքի 282 հոդվածի խախտում է, ինչը ենթադրում կոնկրետ քրեական պատասխանատվություն եւ սույն գրականության անհապաղ հեռացում ցուցահանդեսի տաղավարից։ 

Հա, հուսանք, որ Ռուսաստանում Հայաստանի դեսպանությունը հնարավորինս արագ կդիմի ՌԴ կապի, տեղեկատվական տեխնոլոգիաների եւ զանգվածային հաղորդակցության ոլորտի վերահսկման դաշնային ծառայությանն ու ադրբեջանական մակուլատուրան արագ կհեռացվի նման կարեւորագույն ֆորումից»։