Պուտինը հետաքրքրված է ԵՄ հետ հարաբերությունների բարելավմամբ

Պուտինը հետաքրքրված է ԵՄ հետ հարաբերությունների բարելավմամբ

Ռուսաստանը հետաքրքրված է ԵՄ հետ լիաֆորմատ հարաբերությունների վերականգնման հարցում եւ հույս ունի, որ ԵՄ նոր ղեկավարությունն այս առումով կունենա կառուցողական մոտեցում։ Այս մասին հայտարարել է ՌԴ Վլադիմիր Պուտինը։ РИА Новости-ի փոխանցման համաձայն, նա նաեւ հույս է հայտնել, որ հնարավոր կլինի պահպանել փոխշահավետ գործընկերային հարաբերությունները։ Պուտինը նաեւ կարեւորել է աշխատանքը Եվրոպայի խորհրդում, որի խորհրդարանական վեհաժողովում վերականգնվել են Ռուսաստանի իրավունքները։