Թուրքիայի նախագահի խորհրդականը խոսել է ռուսներից վրեժ լուծելու մասին

Թուրքիայի նախագահի խորհրդականը խոսել է ռուսներից վրեժ լուծելու մասին

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի խորհրդական Մեսուտ Հաքքին խոստացել է վրեժ լուծել Ռուսաստանից, այն բանից հետո, երբ հայտնի է դարձել, որ Իդլիբում ավելի քան երեսուն թուրք զինվորական է զոհվել։

Վրիժառության տարբերակներից մեկը, Հաքքին համարել է Ռուսաստանը ներսից մասնատելու քաղաքականությունը։ «Մենք Ռուսաստանի դեմ պայքարել են տասնվեց անգամ եւ էլի կանենք»,- A Haber-ի եթերում ասել է նա, հավելելով, որ թուրքական վրեժը բավական սարսափելի է լինելու։