ԱՄՆ երիտասարդության հարցերով նախարարը ձերբակալվել է հայ լրագրողուհու հետույքին հարվածելու համար

ԱՄՆ երիտասարդության հարցերով նախարարը ձերբակալվել է հայ լրագրողուհու հետույքին հարվածելու համար

Fox News-ը տեղեկացնում է,որ ԱՄՆ երիտասարդության հարցերով նախարար, Սթեյթսբորոյի բնակիչ, 43-ամյա Թոմաս Քելեուեյնը ձերբակալվել է սեռական բնույթի հարձակում գործելու եւ իրավախախտում կատարելու մեղադրանքով: Ամերիկյան Ջորջիա նահանգի Սավաննա քաղաքում մրցավազքի ժամանակ WSAV-TV  հեռուստաալիքի համար արված ծագումով հայ լրագրող Ալեքս Բոզարջյանի ռեպորտաժն անսպասելիորեն տհաճ վերջաբան է ունեցել. :Թղթակիցն ուղիղ եթերում լուսաբանում  է մարաթոնը, հանկարծակի վազորդներից մեկն առանձնանում եւ  հարվածում լրագրողի հետույքին: Տղամարդը Թոմաս Քելեուեյն է եղել:
Ալեքս Բոզարջյանն իր վրդովմունքն էր հայտնել տեղի ունեցածի կապակցությամբ՝ բարկությունն արտահարտելով թվիթերյան իր միկրոբլոգում:
«Դա բռնություն էր. դուք վերաբերվել եք ինձ, ինչպես օբյեկտին եւ շփոթեցրել: Ոչ ոք երբեք չպետք է արժանանա այդպիսի վերաբերմունքի աշխատավայրում կամ որեւէ այլ միջավայրում»,-գրել է նա: