Պաշտոնյաների ճակատագիրը կախված կլինի Թրամփի հանդեպ վերաբերմունքից

Պաշտոնյաների ճակատագիրը կախված կլինի Թրամփի հանդեպ վերաբերմունքից

Թրամփի հանդեպ վերաբերմունքից Ամերիկացի պետական պաշտոնյաների ճակատագիրը կախված կլինի այն բանից, թե որքանով են նրանք պատրաստ հետեւելու նախագահ Դոնալդ Թրամփի որդեգրած քաղաքական կուրսին։ Այս մասին հայտնում է The Wall Street Journal պարբերականը։ Հրապարակման մեջ ասվում է, որ ամերիկյան գերատեսչություններն այս տարվա հոկտեմբերի մեկից անցնում են նոր համակարգի։ Կադրային քաղաքականության ոլորտում վերահսկողությունն իրականացվելու է Կարդրերի դաշնային վարչության կողմից, որհ հանդիսանում է Կառավարությանը կից գործող անկախ մարմին։ Կադրերի ընտրության հարցում առաջնահերթություն է տրվելու այն բանին, թե որեւէ պաշտոնի հավակնորդը որքանով է պատրաստակամ կյանքի կոչելու օրենքներն ու նախագահի որդեգրած քաղաքականությունը։ Մինչ այս, ըստ The Wall Street Journal-ի, գնահատման հիմքում մասնագիտական կարողությունները, որակներն ու հմտություններն էին։ Բացի այդ, նախքան այս փոփոխությունը, նոր կադրերին աշխատանքի ընդունելու հարցում Կադրերի դաշնային վարչության հաստատման կարիքը չկար։