Ղրղզստանն ունի նոր դեսպան Հայաստանում․ դեսպանի կենսագրությունում կան «մութ էջեր»

Ղրղզստանն ունի նոր դեսպան Հայաստանում․ դեսպանի կենսագրությունում կան «մութ էջեր»

Ղրղզստանի նախագահ Սոորոնբայ Ժեենբեկովը ստորագրել է հրամանագիր, որով Ռուսաստանում ղրղզական դեսպան Ալիկբեկ Ջեկշենկուլովը համատեղության կարգով նաեւ կիրականացնի Հայաստանում Ղրղզստանի դեսպանի պարտականությունները։

Նրա նստավայրը գտնվում է Մոսկվայում։

Նորանշանակ դեսպան Ջեկշենկուլովը 62 տարեկան է, ամուսնացած, հոբբին՝ ձիասպորտն է։ Տեղեկություններ չկան բանակային ծառայության մասին։ Հայտնի է, որ ռուսական դիվանագիտական դպրոցի ներկայացուցիչ է։

Դեսպանի կենսագրությունում կան նաեւ մի քանի «մութ էջեր»

2009 թվականի մարտի 9-ին, ըստ stanradar.com-ի․ նա ձերբակալվել է Բիշքեկում ՆԳՆ կողմից։ Ինչպես պարզել է փորձաքննությունը, նրա՝ պարգեւ ստացած անվանական  «Մակարով» տեսակի ատրճանակից արձակված կրակոցից 2007 թվականի դեկտեմբերի 9-ին Թալաս-բուդ քաղաքում սպանվել է թուրք գործարար Սերվեթ Չետինը։

Անհայտ անձը կրակել է գործարարի վրա երկու անգամ հրազենից։ Դեպքի վայրում հայտնաբերվել են երկու պարկուճներ եւ 9 մմ տրամաչափի մեկ փամփուշտ։ 2010 թվականի մարտի 16-ին Բիշքեքի Պերվոմայսկի շրջանային դատարանի կողմից նա դատապարտվել է հինգ տարվա ազատազրկման՝ պայմանական։ Դատարանը սակայն չի համարել Ջեկշենկուլովին Սերվետ Չետինի սպանության հետ կապ ունեցող անձ, քանի որ չի գտել հանցագործության գործման մոտիվ եւ կասկածել է իրականացված քննության որակի վրա։

Քաղաքականություն է վերադարձել 2013-ի օգոստոսին, դառնալով ընդդիմության խոշոր կուրուլթայի կազմակերպիչներից մեկը, որը տեղի է ունեցել օգոստոսի 24-ին՝ Նարինսկի մարզում։