ԵՄ-ն դիմել է Հայաստանին եւ Ադրբեջանին՝ կոչ անելով ցուցաբերել զսպվածություն

ԵՄ-ն դիմել է Հայաստանին եւ Ադրբեջանին՝ կոչ անելով ցուցաբերել զսպվածություն

ԵՄ-ն դիմել է Հայաստանին եւ Ադրբեջանին, կոչ անելով դադարեցնել առճակատումը եւ քայլեր ձեռնարկել իրավիճակի դե-էսկալացիայի ուղղությամբ։ Այս մասին հայտնում է ԵՄ արտաքին քաղաքական գերատեսչության մամուլի ծառայությունը։ «ԵՄ-ն կողմերին կոչ է անում դադարեցնել ռազմական առճակատումը, զերծ մնալ գործողություններից եւ հռետորաբանությունից, որոնք հրահրում են լարվածություն, եւ ձեռնարկել անհապաղ քայլեր՝ լարվածության կանխման համար»,- ասված է հայտարարությունում։