Ո՞վ կդառնա Թուրքիայի խորհրդարանի նախագահ

Ո՞վ կդառնա Թուրքիայի խորհրդարանի նախագահ

Թուրքիայում կայացած նախագահական ընտրությունների երկրորդ փուլից հետո, երբ երկրի ղեկավար վերընտրվեց Ռեջեփ Թայիփ Էրդողանը, իշխող քաղաքական ուժի օրակարգի գլխավոր հարցը կառավարության նոր կազմի ձևավորումն է։

Իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության նախագահի առաջին տեղակալ Նուման Քուրթուլմուշը կդառնա Թուրքիայի խորհրդարանի խոսնակ։ Այդ մասին գրում է Hürriyet թերթը։

«Իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության օրակարգում ընտրություններից հետո նոր նախարարների կաբինետի և խորհրդարանի խոսնակի ընտրություն է։

Խորհրդարանի նախագահի հարցն արդեն մեծ մասամբ լուծված է, այն կդառնա Նուման Քուրթուլմուշը»,- գրում է թերթը: