Ի՞նչ է անհրաժեշտ ՌԴ մեկնելու համար

Ի՞նչ է անհրաժեշտ ՌԴ մեկնելու համար

Քաղաքացին անձնագրով, որով պետք է ճամփորդի, հանձնում է ՊՇՌ թեստ՝ ծրագրում ընդգրկված լաբորատորիայում: Այս պահին ծրագրում ընդգրկված են վճարովի ծառայություն մատուցող 2 լաբորատորիա` «Ցիտո» բժշկական կենտրոնի և «Նորմեդ» բժշկական կենտրոնի ՊՇՌ լաբորատորիաները:

 Լաբորատորիան քաղաքացուն տրամադրում է համակարգից գեներացված համաձայնագիր` երկչափ պաշտպանված գծիկային կոդով (QR կոդ): Քաղաքացին ստորագրում է համաձայնագիրը,  ներբեռնում  բջջային հավելվածը, սկանավորում QR կոդը, որն առկա է համաձայնագրում և հանձնում Covid-19-ի թեստ։ Թեստի արդյունքները լաբորատորիայի կողմից մուտքագրվում են համակարգ, որն արտացոլվում է քաղաքացու կողմից ներբեռնված հավելվածում` QR կոդի գունավորմամբ. դրական պատասխանի դեպքում` կարմիր, բացասականի` կանաչ:

Մեկնելուց առաջ անձը պետք է հավաստիանա, որ բջջային հավելվածում թեստի արդյունքերի վերաբերյալ տեղեկատվությունն առկա է և ամսաթիվը համապատասխանում է մեկնելու ժամկետին` թռիչքից առավելագույնը 72 ժամ առաջ։ Սահմանը հատելիս ներկայացվում է QR կոդը։