Լրագրողներին արգելել են մուտք գործել կառավարության բուֆետ

Լրագրողներին արգելել են մուտք գործել կառավարության բուֆետ

Կառավարություն մուտք գործած լրագրողներին այսօր անակնկալ էր սպասվում։ Շենքը հսկող անվտանգության աշխատակիցները մեզ տեղեկացրին, որ ճաշարան չմտնենք, քանի որ լրագրողների մուտքը ճաշարան արգելված է ։

Թե ինչու, բացատրություն չտվեցին։ Ավելի ուշ ասացին, որ պատճառը ռեժիմի խախտումն է, որոշ լրագրողներ, ինչպես ներկայացրին, օգտվելով ճաշարան մուտքից, նաև դուրս են եկել բակ՝ խախտելով անվտանգության ռեժիմը։

Անվտանգությունից ասացին, որ լրագրողների համար սահմանված տարածքը մամուլի կենտրոնն է, իսկ ճաշարանը դրա մեջ չի մտնում, և այսքան ժամանակ նրքին կարգով են թույլ տվել ճաշարանից օգտվել։ Մեզ ասացին, որ այս պահին քննարկվում է լրագրողների մուտքը ճաշարան նորից թույլատրելու հարցը, բայց կառավարության աշխատակազմի որոշմամբ և, ըստ երևույթին, որոշակի հսկողությամբ։