Դոնալդ Թրամփի կարծիքով՝ Բայդենի հաղթելու դեպքում հարկ կլինի չինարեն սովորել

Դոնալդ Թրամփի կարծիքով՝ Բայդենի հաղթելու դեպքում հարկ կլինի չինարեն սովորել

ԱՄՆ գործող նախագահ Դոնալդ Թրամփը կարծում է, որ եթե առաջիկա նախագահական ընտրություններում հաղթի Ջո Բայդենը, ապա ամերիկացիների համար հարկ կլինի սովորել չինարեն, իսկ Չինաստանն իր տիրապետությունը կհաստատի Միացյալ Նահանգներում։

Թրամփը հիշեցրել է, որ չին-ամերիկյան հարաբերությունները վերջին 67 տարում ամենավատն են եղել իր նախագահության շրջանում։ Թրամփը նաեւ նկատել է, լրագրող Հյու Հյուիտի հետ զրույցի ընթացքում, որ կորոնավիրուսի պատճառով վատացել են իր եւ Չինաստանի նախագահ Սի Ծինփինի հարաբերությունները։