Քննարկել են Իրանի միջուկային գործարքի համաձայնագիրը

Քննարկել են Իրանի միջուկային գործարքի համաձայնագիրը

ԱՄՆ Պետքարտուղար Թոնի Բլինկենը ՄԱԳԱՏԷ-ի ղեկավար Ռաֆայել Գրոսսիի հետ քննարկել է Իրանի միջուկային գործարքի համաձայնագրի շուրջ ստեղծված իրադրությունը։ Այս մասին հայտարարել է Պետդեպարտամենտի խոսնակ Նեդ Պրայսը։

Ըստ նրա, Բլինկենը հայտարարել է, որ Միացյալ Նահանգները վճռական կերպով աջակցում է ՄԱԳԱՏԷ-ի գլոբալ առաքելությանը կապված միջուկային չտարածման հետ, այդ թվում նաեւ՝ Իրանում։ Պրայսը նաեւ ասել է, որ Բլինկենը քննարկել է Գրոսսիի հետ Իրանի կողմից Միջուկային գործարքի համաձայնագրով նախատեսված հանձնառությունների կատարման անհրաժեշտությունը։