Չպարզված հանգամանքներում վիրավորված զինծառայողը վիրահատվել է․ նրա վիճակը շարունակում է մնալ ծայրահեղ ծանր

Չպարզված հանգամանքներում վիրավորված զինծառայողը վիրահատվել է․ նրա վիճակը շարունակում է մնալ ծայրահեղ ծանր

Դեռևս չպարզված հանգամանքներում դեկտեմբերի 3-ին հրազենային վիրավորում ստացած զինծառայողը տեղափոխվել է կենտրոնական զինվորական հոսպիտալ, որտեղ վիրահատվել է: Այս մասին հայտնեց ՀՀ պաշտպանության նախարարի մամուլի քարտուղար Արամ Թորոսյանը։

«Վիճակը շարունակում է մնալ ծայրահեղ ծանր, գտնվում է հոսպիտալի բժիշկների հսկողության տակ»,- ասաց Թորոսյանը:

 Պաշտպանության նախարարությունւ հայտնել էր, որ դեկտեմբերի 3-ին, ժամը 20:00-ի սահմաններում, դեռևս չպարզված հանգամանքներում հրազենային վիրավորում է ստացել ԶՈՒ զինծառայող Գ. Հ.-ն: