Ռուս խաղաղապահները պատրաստվում են Ստեփանակերտի օդանավակայանում անցկացնել Հաղթանակի օրվա զորահանդես

Ռուս խաղաղապահները պատրաստվում են Ստեփանակերտի օդանավակայանում անցկացնել Հաղթանակի օրվա զորահանդես

Լեռնային Ղարաբաղում գտնվող ռուս խաղաղապահները սկսել են Հայրենական 1941-45 թթ Մեծ պատերազմի Հաղթանակի շքերթի նախապատրաստություններին։ Ստեփանակերտի օդանավակայանում ընթացող մարզումներին մասնակցում է մոտ 400 զինվորական։ Փորձերին ներգրավված է Կենտրոնական ռազմական օկրուգի առանձնացված 15-րդ մոտոհրաձգային խաղաղապահ բրիգադի անձնակազմը, որը կազմում է Ղարաբաղում գտնվող խաղաղապահ առաքելության հիմնական կազմը։

Շքերթի փորձերին մասնակցում են նաև հումանիտար արձագանքման կենտրոնի, ռազմական ոստիկանության, հատուկ նշանակության բժշկական ջոկատի ստորաբաժանումների, ռուսական խաղաղապահ զորակազմի կառավարման խմբի, ինչպես նաև նյութատեխնիկական ապահովման ստորաբաժանման անձնակազմերը։