Քնած ժամանակ մարդու պահվածքը կարող է վկայել այս հիվանդության ռիսկային գոտում գտնվելու մասին 

Քնած ժամանակ մարդու պահվածքը կարող է վկայել այս հիվանդության ռիսկային գոտում գտնվելու մասին 

Գիտնականները պարզել են, որ այն մարդիկ ովքեր քնած ժամանակ շուռումուռ են գալիս հաճախակի, ու առհասարակ անհանգիստ են քնում, գտնվում են Պարկինսոնի հիվանդություն ունենալու ռիսկային գոտում։ Այս մասին գրում է Annals of Neurology հանդեսը։ Համաձայն գիտական հետազոտությունների, քնած ժամանակ մարմնի հաճախակի շարժումները կարող են վկայել այն մասին, որ այդ մարդկանց մոտ առկա է գլխուղեղի որոշակի տեղամասերում բորբոքային պրոցես, որոնք կառավարում են դոֆամինի արտազատումը։

Բանն այն է, որ Պարկինսոնի հիվանդություն եւ դեմենցիա ունեցողների մոտ դոֆամինի մակարդակը նվազում է, իսկ այդ հորմոնը մասնակցում է մարդու քնի եւ արթուն մնալու ռեժիմների կարգավորման, ինչպես նաեւ քնի փուլերի վերահսկման գործընթացներին։ Մասնագետները նաեւ նշում են, որ տեսապոլիսոմնոգրաֆիա անվանումն ունեցող քնի հետազոտությամբ կարելի է պարզել, թե արդյոք մարդու մոտ առկա է Պարկինսոնի հիվանդություն եւ ինչպիսի զարգացման վիճակում է այն գտնվում։