70 տարվա մեջ առաջին անգամ ԱՄՆ-ում կնոջ են մահապատժի ենթարկել

70 տարվա մեջ առաջին անգամ ԱՄՆ-ում կնոջ են մահապատժի ենթարկել

ԱՄՆ իշխանությունները 70 տարվա մեջ առաջին անգամ մահապատժի են ենթարկել կին բանտարկյալի։ Այս մասին հայտնում է The New York Times պարբերականը։ Դատապարտյալի անունը եղել է Լիզա Մոնթգոմերի։ Նա դատապարտվել է մահապատժի՝ 2004 թվականին՝ հղի կնոջն առանձնակի դաժանությամբ սպանելու համար։ Նշենք, որ մահապատժի իրականացումը պետք է տեղի ունենար 2020 թվականի դեկտեմբերի ութին դեռեւս, Ինդիանա նահանգում, սակայն դատարանը որոշեց հետաձգել եւ իրականացնել 2021 թվականի հունվարի 12-ին։ Մահապատիժն իրականացվել է մահացու ներարկման միջոցով Տերրե-Հոթ բանտում՝ Ինդիանա նահանգում։ Մոնթգոմերիի փաստաբան Քելլի Հենրին հայտարարել է, որ նահանգային իշխանությունները օրենք են խախտել իր պաշտպանյալին մահապատժի ենթարկելով, քանի որ նա ունեցել է հոգեկան հիվանդություն։