Տիգրան Ավինյանը հավաքել է ավագանու անդամներին

Նոր Նորքի թաղապետ Տիգրան Տեր-Մարգարյանի մասնակցությամբ թաղապետարանում տեղի ունեցած խմբակային ծեծի փաստով Երեւաի քաղաքապետարանում Տիգրան Ավինյանի մասնակցությամբ քննարկում է տեղի ունենում ավագանու անդամների հետ։ Տեղեկությունը «Հրապարակ»-ին փոխանցեցին Երեւանի քաղաքապետարանի լրատվականից։
Հիշեցնենք՝ այսօր Նոր Նորքի թաղապետարանում ծեծկռտուք է եղել, թաղապետարանի աշխատակիցները խմբով ծեծի են ենթարկել ակտիվիստ Արթուր Չախոյանին, ջարդարարների մեջ եղել է անձամբ վարչական շրջանի ղեկավար Տիգրան Տեր-Մարգարյանը։
Կարծիքներ