Ռուսաստանը բացարկ է հայտնել Քելոգին

Ռուսաստանը բացարկ է հայտնել Քելոգին

NBC News-ը հայտնում է, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի՝ Ուկրաինայի եւ Ռուսաստանի հարցերով հատուկ բանագնաց Քիթ Քելոգը հեռացվել է Ռուսաստանի հետ՝ հակամարտության գոտում կրակի դադարեցման բանակցություններում ամերիկյան բանակցողների թիմից այն բանից հետո, երբ Կրեմլից հայտնել են, որ նրա ներկայությունը բարձր մակարդակի բանակցություններում ցանկալի չէ։ Քելոգը, ըստ հաղորդման ամերիկացի նախկին գեներալ է եւ չափազանց սերտ հարաբերություններ ունի Ուկրինայի հետ։

Լրատվամիջոցի հետ զրույցում՝ իրավիճակին ծանոթ աղբյուրը նշել է, որ Թրամփի թիմում եկել են այն եզրակացության, որ Քելոգը «յուրային» չէ եւ այն կալիբրի մարդը չէ, ում փնտրում էին։ Հիշեցնենք, որ Քելոգը բացակայում էր Սաուդյան Արաբիայում տեղի ունեցած երկու բանակցություններին՝ ռուսների եւ ուկրաինացիների հետ, թեեւ մասնակցությունը այդ բանակցություններին, մտնում էր նրա լիազորությունների շրջանակի մեջ։