ԱՄՆ մուտքի կանոնները կխստացվեն

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը մշակում է նոր հրամանագիր, որով կարգելվի մոտ 43 երկրից ժամանածների մուտքը Միացյալ Նահանգների տարածք։ Այս մասին հայտնում է The New York Times պարբերականը։ Նոր հրամանագրի հիմքում դրվելու է այն, թե արդյոք երկիրը, որտեղից ժամանում է անձը ԱՄՆ, անվտանգային ինչ վիճակում է գտնվում։ Առաջիկայում փաստաթուղթն արդեն կհրապարակայնացվի։ Ըստ այդմ, երկրները դասակարգվել են ըստ անվտանգային մակարգակների հետեւյալ խմբերում՝ «կարմիր», որտեղ թույլ վերահսկողություն եւ խոցելի անվտանգություն ունեցող երկրներն են։ Այս երկրներից ժամանակների մուտքը կարգելվի։ Այս խմբում են Իրանը, Աֆղանստանը, Բութանը, Կուբան, Լիբիան, Սոմալին, Սիրիան, Վենեսուելան, Հյուսիսյաին Կորեան եւ Եմենը։ Երկրորդը «Նարնջագույն» խումբն է։
Այս խմբում այն երկրներն են, որտեղից ժամանածների մուտքը մասնակի է արգելված։ Այսինքն՝ ներգաղթի եւ տուրիստական վիզաները կարգելվեն, սակայն գործարարները կարող են մուտք գործել՝ խիստ հսկողությունից հետո։ Այս խմբում են Բելառուսը, Ռուսաստանը, Հարավային Սուդանը, Հաիթին, Թուրքմենստանը եւ այլն։ Երրորդ՝ «դեղին» խմբում այն երկրներն են, որտեղից ժամանածներին 60 օր է տրվելու՝ առաջացած թերացումները շտկելու համար։ Այս խմբում քսաներկու պետություն է ընդգրկված՝ հիմնականում աֆրիկյան, խաղաղ-օովկիանոսյան կղզի-պետություններ, եւ այլն։ Նախագիծը դեռ վերջնական պատրաստ չէ, սակայն ամերիկյան հասարակական-քաղաքական շրջանակներում այն արդեն դարձել է վեճի առարկա։ Թրամփիստները հայտարարում են, որ այդ կերպ պաշտպանվում են ամերիկյան շահերը։ Քննադատները նշում են, որ հրամանագիրը աղետալի հումանիտար հետեւանքներ կարող է ունենալ հատկապես Աֆղանստանի համար։
Կարծիքներ