Վանեցյանը՝ Քոչարյանին ու Սերժ Սարգսյանին ասպարեզից հեռացնելու վերաբերյալ լուրերի մասին

Վանեցյանը՝ Քոչարյանին ու Սերժ Սարգսյանին ասպարեզից հեռացնելու վերաբերյալ լուրերի մասին

Այդ լուրերը չեն համապատասխանում իրականությանը։ ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը բազմիցս է հայտարարել, որ այլևս երբեք բարձր պաշտոն զբաղեցնելու չի հավակնելու, իսկ Ռոբերտ Քոչարյանն ու «Հայաստան» դաշինքի մաս կազմող գործիչները այսօր ակտիվ գործունեություն են ծավալում հրապարակում։ Դա իրենց որոշելիքն է, թե Ռոբերտ Քոչարյանը հետագայում պիտի զբաղեցնի բարձր պաշտոն, թե ոչ։ Նման խոսակցություններ, նման պահանջներ իմ կողմից երբեք չեն եղել։ Այս մասին «Հրապարակին» տված հարցազրույցում ասել է «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Արթուր Վանեցյանը՝ անդրադառնալով լրագրողի դիտարկումներին, թե ճիշտ են արդյոք խոսակցությունները, որ ինքը՝ Վանեցյանը, փորձել է համոզել երկրորդ ու երրորդ նախագահին, որ հրապարակավ հայտարարեն ու հեռանան ասպարեզից, որպեսզի շարժումն ի վերջո հաջողություն գրանցի։

«Իրականում նախկին երկու նախագահները ունեն մեծ փորձ, մեծ գիտելիքներ։ Իրենց կառավարման տարիներին նրանք ունեցել են մեծ ձեռքբերումներ, եղել են նաև իհարկե որոշակի թերություններ, սակայն նախկին նախագահներն ամեն դեպքում նախկին նախագահներն են ու իրենց մասնակցությամբ փորձում են ամեն ինչ անել,որ այս շարժումը հասնի հաջողության»,- հավելել է նա։