Ժոզե Մոուրինյոն նորից դժգոհ է

Ժոզե Մոուրինյոն նորից դժգոհ է

Լոնդոնի «Տոտենհեմի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն կրկին դժգոհել է VAR համակարգից։ Նրա կարծիքով` VAR համակարգի անվանումը սխալ է, քանի որ իրականում VAR-ը ոչ թե մրցավարի օգնակականն է, այլ հենց գլխավոր մրցավարը։ Այս մասին հայտնում է Armsport-ը:

«Ես կարծում եմ, որ պետք է տալ ճիշտ անվանում․ VAR-ի փոխարեն՝ VR վիդեոռեֆերի, քանի որ գլխավոր որոշումները չի կայացնում դաշտում աշխատող գլխավոր մրցավարը։ Դա շատ տարօրինակ է, նրանք իրենց օգնականների պես են պահում։ Գլխավոր որոշումները կայացնում են սենյակում նստած մարդիկ»,- ասել է Մոուրինյոն։