Իմացեք՝ ինչ պայմանագիր է լինելու պայմանագիրը, որ ստորագրելու են Ադրբեջանի հետ
Եթե դուք ձեր աթոռների համար վաճառել եք ձեր արժանապատվությունը, լավ իմացեք, որ մենք, հայ ժողովուրդը չի վաճառել իր արժանապատվությունը, ԼՂ հարցը լուծված չէ: Այս մասին հայտարարել է Հայաստանի նախկին ԱԳ նախարար Վարդան Օսկանյանը:
«Մինչև այս հարցերին, խնդիրներին լուծում չտրվի, դժվար է կայուն խաղաղության հասնելը: Եւ իմացեք նաև, որ այն խաղաղության պայմանագիրը, որ դուք ստորագրելու եք Ադրբեջանի հետ, դա ձեր իշխանության և Ադրբեջանի միջև պայմանագիր է լինելու։ Առանց այլ հարցերին անդրադառնալու, դա չի կարող Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագիր լինել»,- ասել է նա:
Կարծիքներ